Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության ազգային ծառայության՝ Անգլիայի հարավարևելյան հատվածի պատասխանատու վարչությունը հայտնում է, որ Սոլսբերիում թունավորումից երկու ամիս անց ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դեռ հիվանդանոցում է։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
«Սոլսբերիում միջադեպից հետո պացիենտը գտնվում է Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի պալատում՝ նյարդապարալիտիկ նյութի ազդեցության հետևանքով։ Նրա առողջական վիճակում բարելավում է նկատվում, նա արդեն ծայրահեղ վիճակում չէ»,- տեղեկացրել են վարչությունից, սակայն այլ տեղեկություններ չեն հաղորդվել։