Ապրիլին մարտի համեմատ  սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում. ԱՎԾ
Տնտեսություն
20:21 04/05/2018
Հայաստան

Ապրիլին մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն,  2018թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.2% գնանկումով:

Նշված ժամանակահատվածում սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նվազել են 1.0%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների՝ համապատասխանաբար 0.2% և 0.4% հավելաճ:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.4%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 101.7%, ոչ պարենային ապրանքներինը`105.1%, ծառայությունների սակագներինը` 101.7%, իսկ հունվար-ապրիլին 2017թ. հունվար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար 103.1%, 103.6%, 104.6% և 101.5%:

 

Placeholder
Ապրիլին մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում. ԱՎԾ