Գյումրիում պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը
Կրթություն, գիտություն
12:43 05/05/2018
Հայաստան

Գյումրիում պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը

Շիրակի պետական համալսարանի  ուսանողներն ու դասախոսական կազմը պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նրանք այսօր հավաքվել են համալսարանի դիմաց և ներկայացնում են իրենց պահանջները։

Ցուցարարները պահանջում են, որ ռեկտորը հրաժարականի դիմում ներկայացնի երկու ժամվա ընթացքում, ինչպես նաև նշում են, որ Կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պետք է այցելի Գյումրի։

«Դեռ յոթ ամիս առաջ բաց նամակ էինք ներկայացրել՝ խնդրին լուծում տալու համար։ Յոթ ամիս շարունակ պայքարում էինք ռեկտորի ապօրինությունների և կամայականությունների դեմ, սակայն առկա խնդիրները լուծելու փոխարեն՝  որոշեցին մեզ աշխատանքից ազատել: Ռեկտորի հաշվետվությունից հետո տեսնում ենք, որ բուհը ֆինանսական աղետի առջև է կանգնած՝ 242 մլն դրամի բացասական շեղում կա։ Պետք էփրկել բուհը, այն բոլորիս համար կարևոր նշանակություն ունի», - հայտարարեց դասախոսներից մեկը:

Placeholder