Հայ գինեկոլոգի գլխավորությամբ ԱՄՆ-ում հեռացրել են 60 կիլոգրամանոց ուռուցք
Մշակույթ
17:15 05/05/2018
Աշխարհ

Հայ գինեկոլոգի գլխավորությամբ ԱՄՆ-ում հեռացրել են 60 կիլոգրամանոց ուռուցք

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Դենբերի հիվանդանոցի բժիշկները  հեռացրել են 38-ամյա կնոջ ձվարանի 60 կիլոգրամ քաշով ուռուցքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ կինը գինեկոլոգին է դիմել, երբ սկսել է  կտրուկ քաշ հավաքել: Մի քանի ամիս շարունակ ամեն  շաբաթ նրա քաշը ավելացել է  4.5 կգ-ով: Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ձվարանի շրջանում ուռուցք կա, որն  ըստ մասնագետների, բարորակ էր: Սակայն այն այնքան արագ է մեծացել, որ կինն արդեն չի կարողացել նորմալ շարժվել և սնվել:

Ուռուցքի չափերի պատճառով կինը ստիպված էր օգտվել հաշմանդամի սայլակից: Հայազգի գինեկոլոգ Վահան Անդիկյանի խոսքով՝ ուռուցքը բավականին մեծ է, եթե հաշվի առնեն, որ սովորաբար մեծ ուռուցքները կշռում են 11 կիլոգրամ:

Արդյունքում, 25 բժշկից բաղկացած թիմը երկու շաբաթվա ընթացքում մշակել է վիրաբուժական միջամտության պլան: Վիրահատության ժամանակ մասնագետները կարողացել են լուծել հիմնական խնդիրը` խուսափել արյան անոթի վնասումից, որից սնուցվում էր ուռուցքը:

«5 ժամ տևած վիրահատությունը հաջող է անցել, հիվանդը լավ վիճակում է»,- հայտնել են հիվանդանոցից:

Placeholder
Հայ գինեկոլոգի գլխավորությամբ ԱՄՆ-ում հեռացրել են 60 կիլոգրամանոց ուռուցք