Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նրանք այսօր հավաքվել են համալսարանի դիմաց և ներկայացնում են իրենց պահանջները։
Ցուցարարները պահանջում են, որ ռեկտորը հրաժարականի դիմում ներկայացնի երկու ժամվա ընթացքում, ինչպես նաև նշում են, որ Կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պետք է այցելի Գյումրի։
«Դեռ յոթ ամիս առաջ բաց նամակ էինք ներկայացրել՝ խնդրին լուծում տալու համար։ Յոթ ամիս շարունակ պայքարում էինք ռեկտորի ապօրինությունների և կամայականությունների դեմ, սակայն առկա խնդիրները լուծելու փոխարեն՝ որոշեցին մեզ աշխատանքից ազատել: Ռեկտորի հաշվետվությունից հետո տեսնում ենք, որ բուհը ֆինանսական աղետի առջև է կանգնած՝ 242 մլն դրամի բացասական շեղում կա։ Պետք էփրկել բուհը, այն բոլորիս համար կարևոր նշանակություն ունի», - հայտարարեց դասախոսներից մեկը: