«Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով». ՇՊՀ ռեկտոր
Կրթություն, գիտություն
15:16 07/05/2018
Հայաստան

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով». ՇՊՀ ռեկտոր

Շիրակի պետական համալսարանի տարածքում այսօր ևս  ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել։ «Միացե՛ք», «Բուհը մերն է» վանկարկումներով ուսանողները բացում էին լսարանների դռները։

Թեև այս պահին համալսարանի տարածքում ավարտվել է բողոքի ակցիան, սակայն կազմակերպիչները հայտնեցին, որ այն շարունակական է լինելու։

Այսօր լրագրողների հետ համալսարանում հանդիպել է նաև ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով նշել է. «Կոռուպցիոն սկանդալներ, պարբերաբար, մինչև իմ գալը, բուհում եղել է, կալանավորվել են մարդիկ կաշառքի համար, իսկ այս շրջանում չի եղել, քանի որ արվում է ամեն ինչ դրանք բացառելու համար»։

Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին՝ նա շեշտեց. «Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով»։

Լրագրողների հարցին, թե այս խնդրի հանգուցալուծումն ինչպես է տեսնում, նա պատասխանեց. «Հանգուցալուծումը տեսնում եմ դատարանով։ Իսկ  ընդդիմախոսներ շատ ունեմ, որոնց հետ աշխատում եմ բաց, առերես քննարկումներով։ Բուհում միակարծիք վիճակ չի կարող լինել, բոլորը մտավորականներ են»։
 

Placeholder