Հայաստանում 2018թ-ի առաջին եռամսյակում կոնյակի արտադրությունը նվազել է 10.9%-ով
Տնտեսություն
11:00 07/05/2018
Հայաստան

Հայաստանում 2018թ-ի առաջին եռամսյակում կոնյակի արտադրությունը նվազել է 10.9%-ով

Հայաստանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 10.9%-ով։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 6 346.5 հազար լիտր կոնյակ, իսկ 2017թ-ին նույն ժամանակահատվածում՝ 7 123.8 հազ. լիտր։

Հիշեցնենք, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 30,010.6 հազար լիտր կոնյակ՝ 2016-ի համեմատ աճելով 39.4%-ով։ 2016թ-ին կոնյակի արտադրությունը կազմել է  21 մլն 529.2 հազ. լիտր,  2015թ-ին՝  16 մլն 947.6 հազար լիտր՝ 2014թ-ի համեմատ նվազելով 9.4%-ով։

Placeholder
Հայաստանում 2018թ-ի առաջին եռամսյակում կոնյակի արտադրությունը նվազել է 10.9%-ով