Թանկյանը՝ Հայաստանում ապրելու մասին
Հասարակություն
12:30 08/05/2018
Հայաստան

Թանկյանը՝ Հայաստանում ապրելու մասին

System of a Down խմբի հայազգի մենակատար, աշխարհահռչակ Սերժ Թանկյանն այսօր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային Ժողով է եկել: Նա նշեց՝ չի մտափոխվել, համերգ չի լինելու, պատրաստված չեն, խոստացավ, որ մի օր անպայման ելույթ կունենա Հայաստանում:

Մեկ շաբաթ կմնա այստեղ, մեկնելուց հետո շուտով կվերադառնա: Ասում է՝ փողոցներում այս օրերին տեսել է ժպիտներ, հույս, ուրախություն, նոր երանգներ:

Նա հույս ունի, որ դրական փոփոխություններն ու բարեփոխումները շուտ կլինեն, մարդիկ էլ կսկսեն վերադառնալ Հայաստան:

«Ես դրական եմ տրամադրված: Մենք պետք է քրտնաջան աշխատենք»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե երաժիշտը երբ կգա Հայաստան ապրելու: Կատակեց՝ արդեն եկել է. «Ես թափառական մի անձ եմ, երաժիշտ եմ, աշխարհով մեկ պտտվում եմ, բայց տարվա մեջ 1-2 ամիս ուզում եմ Հայաստանում մնալ: Բայց անպայման մի տեղ ուզում ենք գտնել Հայաստանում»:

Թանկյանը ԱԺ հատուկ նիստում ելույթներին հետևում է օթյակից:

Placeholder
Թանկյանը՝ Հայաստանում ապրելու մասին