ԳԴՀ-ում ուժի մեջ է մտել ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության գնահատման և ճանաչելու մասին որոշումը
Կրթություն, գիտություն
19:17 08/05/2018
Հայաստան

ԳԴՀ-ում ուժի մեջ է մտել ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության գնահատման և ճանաչելու մասին որոշումը

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ  ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանությունից ստացված հաղորդագրության փոխանցմամաբ, որոշման համաձայն 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։  Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված /համապատասխանաբար գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնլով/։

Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջում։

 

Placeholder