Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել
Տնտեսություն
11:50 10/05/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքն այսօր արժևորվել է: Փորձագետներն ակնկալում են բիթքոինի  փոխարժեքի շարունակական աճ, գրում է  ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինը  արժևորվել է 3,27%-ով՝ կազմելով  9,367  հազար դոլար:
Bitfinex բորսայում էլ կրիպտոարժույթի գինն ավելացել է 2,74%-ով՝  հասնելով 9,34 հազար դոլարի, GDAX-ում՝ 2,6%-ով և կասմել 9,29 հազար դոլար: 

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքին, ապա Ethereum-ի փոխարժեքն աճել է 5,51%-ով և կազմել 763,88 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 3,46%-ով և կազմել 0,8 դոլար, Bitcoin Cash-ն էլ աճել է 10,22%-ով՝ կազմելով 1658,74 դոլար:

Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 437,3 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի 36,5 տոկոսը:

Placeholder
Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել