Հայաստանում գինու արտադրությունն աճել է, օղու, վիսկիի արտադրությունը՝ նվազել
Տնտեսություն
19:51 09/05/2018
Հայաստան

Հայաստանում գինու արտադրությունն աճել է, օղու, վիսկիի արտադրությունը՝ նվազել

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 088.9 հազար լիտր գինի, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով:

Նշենք, որ 2017 թ-ին հանրապետությունում արտադրվել է 8 852.5  հազար լիտր գինի՝  2016թ-ի համեմատ աճելով 30 տոկոսով:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն առաջին եռամսյակում ավելացել են 3.2%-ով` կազմելով 100.8 հազար լիտր:

Նշված ժամանակահատվածում աճել են նաև գարեջրի արտադրության ծավալները:

Մասնավորապես, հանրապետությունում հունվար-մարտին արտադրվել է 2 988.0 հազար լիտր գարեջուր` 2017թ-ի  համեմատ աճելով 10.2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 794.6  հազար լիտր օղի և օղու լիկյոր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27%-ով (1 088.8 հազար լիտր օղի):

Հունվար-մարտին 62.2%-ով էլ նվազել է վիսկիի արտադրությունը. եթե 2017 թ-ի հունվար-մարտին արտադրվել է 422.5 հազար լիտր վիսկի, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ 159.6 հազ. լիտր: 

Placeholder
Հայաստանում գինու արտադրությունն աճել է, օղու, վիսկիի արտադրությունը՝ նվազել