Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում
Տնտեսություն
11:03 11/05/2018
Հայաստան

Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում

«Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան: Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դրա շրջանակներում Բանկն իր քարտապան հաճախորդներին է առաջարկում կատարել գնումներ Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնումի/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:

«Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում  է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի  գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում»,- ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի  տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, 2014- 2018թթ Կոնվերս Բանկը՝ CashBack ակցիաների շրջանակներում  բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260  մլն  դրամ:

Մանրամասները՝ հղումով:

Placeholder
Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում