Հայկական կողմն արձագանքում է Ռոսսելխոզնադզորին
Տնտեսություն
15:49 11/05/2018
Հայաստան

Հայկական կողմն արձագանքում է Ռոսսելխոզնադզորին

«ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները»: Նման հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ արձագանքելով ռուսական պետական մարմնին:

Հիշեցնենք, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա»,-ասված է ծառայության հայտարարության մեջ:

Placeholder
Հայկական կողմն արձագանքում է Ռոսսելխոզնադզորին