ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի նախագահին լիակատար ֆիասկո է սպասվում
Քաղաքական
12:55 11/05/2018
Տարածաշրջան

ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի նախագահին լիակատար ֆիասկո է սպասվում

Եվս մեկ լիակատար ձախողում սպասվում է Ադրբեջանի գործող նախագին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ արձագանքելով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հեյդար Ալիևի 95-ամյակին նվիրված արարողության ժամանակ արած  հայտարարությունը:

Նա մասնավորապես ասել է, որ ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը երբեք թույլ չեն տա հայկական երկրորդ պետության ստեղծումը, «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի բոլոր օկուպացված տարածքներում՝ այդ թվում Շուշիում ու Ստեփանակերտում»:

«Խորհրդանշական է, այդ հայտարարությունն արվում է մի մարդու նվիրված միջոցառման ժամանակ, որը մտածում էր նույն կերպ, սակայն կատարյալ ֆիասկո ունեցավ: Նույն ճակատագիրը սպասում է նաև նրա որդուն: Հայրը բավարար կերպով խելացի գտնվեց, հրադադար խնդրեց: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելացի լինելը փոխանցվում է ժառանգաբար»,-գրել է Տիգրան Բալայանը:

Placeholder
ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի նախագահին լիակատար ֆիասկո է սպասվում