Արայիկ Հարությունյան. Հրատապ լուծում է  պահանջում Շիրակի պետհամալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը
Կրթություն, գիտություն
16:09 12/05/2018
Հայաստան

Արայիկ Հարությունյան. Հրատապ լուծում է պահանջում Շիրակի պետհամալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը

ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանն աշխատանքային առաջին օրը քիչ առաջ ամփոփեց ֆեյսբուքյան  ուղիղ եթերում: Հանդիպումներ է ունեցել, քննարկել են խնդիրները, ասաց՝ չնայած շաբաթ է, բայց լարված օր է:

«Քննարկումները ցույց տվեցին, որ շատ անելիքներ կան և օպերատիվ բազմաթիվ հարցեր, որ պետք է լուծվեն: Ուզում եմ զեկուցել, որ աշխատանքը սկսված է»,-ասաց նա:

Նախարարն առաջնահերթ է համարում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Պետք է հասկանանք բարձիթողի վիճակն ու անիրավությունը ոնց ենք շտկում»,-ասաց Ա. Հարությունյանն ու ավելացրեց, որ նախարարության  ուշադրության կենտրոնում են ավարտական, միասնական քննությունները:

«Մեր կրթական համակարգն օրեցօր բարելավվելու է, և դուք դրա արդյունքները տեսնելու եք: Ունենալու ենք շատ լավ կրթական համակարգ»,-ասաց նախարարն ու նշեց, որ նախարարության գործունեության մասին պարբերաբար կտեղեկացնի:

Placeholder
Արայիկ Հարությունյան. Հրատապ լուծում է պահանջում Շիրակի պետհամալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը