Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Քաղաքական
16:52 12/05/2018
Հայաստան

Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

«Կա քաղաքական պայմանավորվածություն: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ստանձնելու է գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավարումը»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ով մինչ այս բնապահպանության նախարարն էր, իսկ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Արթուր Խաչատրյանը: Նա մինչ այդ Շիրակի մարզպետն էր:

«Որևէ այլ հարց այս պահին քննարկման առարկա չի դարձել»,-ասաց ԳՄ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այս պահին  պաշտոնապես նշանակված են փոխվարչապետները, կրթության և գիտության, տարածքային կառավարման ու զարգացման, պաշտպանության, սփյուռքի նախարարները:

Ոչ պաշտոնական լուրեր համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Placeholder
Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար