Մխիթարյան. Ուզում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը
Սպորտ
14:15 12/05/2018
Հայաստան

Մխիթարյան. Ուզում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը

«Հորս շնորհիվ եմ սկսել ֆուտբոլով հետաքրքրվել` տեսնելով, թե ինչպես է խաղում»,- այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ FourFourTwo-ի հետ հարցազրույցում։

Մխիթարյանը պատմել է, որ հեշտ չի եղել 13 տարեկանում մեկնել Բրազիլիա, հեռու լինելով ընտանիքից և ծնողներից, բայց ֆուտբոլիստ դառնալու համար պետք էր հաղթահարել այդ ամենը։

Հայազգի ֆուտբոլիստը պատմել է նաև «Մետալուրգ»-ում և «Շախտյոր» անցկացրած օրերի մասին: Խոսելով «Արսենալ» տեղափոխվելու մասին, Մխիթարյանն ասել է, որ շատ էր ցանկանում խաղալ այնպիսի թիմում, որը սիրում է հարձակվել։

«Ես ուզում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Placeholder
Մխիթարյան. Ուզում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը