Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները
Կրթություն, գիտություն
12:41 14/05/2018
Հայաստան

Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»:

Նշենք, որ ընդհամենը 08/05/2018-ին panorama.am-ի հարցումներին ի պատասխան դպրոցներից ու ԿԳՆ-ից հավատացնում էին, որ «մտահոգվելու ոչինչ չկա, դասադուլներն ու բացակայությունները չեն ազդել դպրոցական ծրագրի յուրացման վրա»։

Placeholder
Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները