Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
13:53 14/05/2018
Հայաստան
Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում կներկայացնի
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու:
«Տնօրենը հրաժարական է տվել»,-Panorama.am-ին հայտնեց գյուղապետ Գոռ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ այս դպրոցում այսօր դասադուլ էր: Բողոքի մասնակից ծնողները մի շարք պատճառներ են նշել՝ դպրոցում մանկավարժների պակաս կա, համակարգիչներ կան, բայց դրանցից երեխաները չեն օգտվել, ընտրությունների ժամանակ տնօրենն ուղղորդել է ծնողներին և այլն:
Placeholder