Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցոլակյանը ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը' միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով' համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»։