Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Սարգսյանի հետ
Տնտեսություն
12:40 14/05/2018
Հայաստան

Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Սարգսյանի հետ

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Կառավարության հասարակայնությանն հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Placeholder
Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Սարգսյանի հետ