Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ու «Բելիյ շում» նախաձեռնությունը եկել են համաձայնության՝ աշխատանքային երկու խումբ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ խմբերից մեկն աշխատել է թմրանյութերի դեմ քաղաքականության ուղղությամբ, իսկ մյուսը՝ մայիսի 12-ի իրադարաձություններով:
«Ինչպես գիտեք, պետությունը ձևավորել է թմրանյութերի քաղաքականության զարգացման լուրջ ֆորմատ և դա կլինի յուրօրինակ կամուրջ, որտեղ մենք կլսենք գործընկերների կարծիքներն ու ու արագ գտնել առկա հարցերի պատասխանները»,-ասել է ներքին գործերի նախարարը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ ուրբաթ օրվա իրադարձություններում ոստիկանների լիազորությունների չարաշահման վերաբերյալ պաշտոնական դիմումներ չեն ստացել ոչ ՄԻՊ աշխատակազմից, ոչ գլխավոր դատախազությունից, ոչ էլ գլխավոր տեսչությունից: