«Փաստ». Դարի շինարարության փողերը գնում են Վրաստան
Օրվա մամուլ
09:34 15/05/2018
Հայաստան

«Փաստ». Դարի շինարարության փողերը գնում են Վրաստան

«Փաստ» թերթը գրել է. «Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում»:

«Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ անցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախկին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ:

« Փաստորեն արդեն երևում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար և այդ ժամանակահատ­վածում շահագործման է հանձնվել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ընդամենը... 30 կմ հատված, որը կազմում է ընդհանուր երկարության ընդամենը 6–7 տոկոսը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». Դարի շինարարության փողերը գնում են Վրաստան