Արմեն Սարգսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին
Քաղաքական
18:27 16/05/2018
Հայաստան

Արմեն Սարգսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից և ունի զարգացման մեծ ներուժ:

Տիկին Չունը իր հերթին նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ: 

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Placeholder
Արմեն Սարգսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին