Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը դիմեց Օսիպյանին
Իրավունք
14:33 16/05/2018
Հայաստան

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը դիմեց Օսիպյանին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը քիչ առաջ դիմեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

«Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,-ասված է քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

Քաղաքապետարանի շենքում գտնվող մի քանի տասնյակ քաղաքացիների մի մասը պահանջում է հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, մյուսները բղավում են՝ ոչ մի բանակցություն, մենք չենք բանակցում, պետք է հրաժարական տա Տարոն Մարգարյանը:

«Մենք չենք բանակցում քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ, պահանջում ենք Տարոն Մարգարյանի հրաժարականը հիմա: Հիմա, հիմա»,-բացականչում են քաղաքապետարանի շենք մտած ցուցարարները:












Placeholder
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը դիմեց Օսիպյանին