Կիրիշիում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարը
Սպորտ
14:14 16/05/2018
Հայաստան

Կիրիշիում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարը

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում երեկ մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Շախմատային ֆեդերացիայից հայտնում են, որ այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրավ՝ գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակցով երկրորդն է:

Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու գործակից ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցել են միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվել է հաշտությամբ:

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվել է Նիկողոս Կաչարավային:

Անդրանիկ տուրում հաղթանակներ են տոնել նաև Վոլոդար Մուրզինը և Արսենիյ Նեստերովը:

Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը:

Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը կմրցի Վոլոդար Մուրզինի հետ:

Placeholder
Կիրիշիում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարը