Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
Տնտեսություն
18:04 16/05/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները

Կոնվերս Բանկը գործարկել է  անշարժ գույքի գրավով ապահովված   վարկերի և վարկային քարտերի տրամադրման  ակցիա՝ զգալիորեն բարելավելով  վարկավորման պայմանները: Վարկեր տրամադրվում են այլ բանկերում գործող վարկերի տեղափոխման նպատակով:

«Կոնվերս Բանկի այս ակցիայի գործարկմամբ , նախ և առաջ,  պարզեցվել է վարկավորման գործընթացը: Այսօր, կախված վարկատեսակից, 15-25 մլն դրամի/ համարժեք արտարժույթի  չափով վարկավորման համար  եկամտի վերլուծություն չի պահանջվում: Վարկային հայտի ուսումնասիրությունը, վարկի տրամադրումն ու կանխիկացումը  կատարվում են անվճար, իսկ Գրավադրվող գույքի նախնական գնահատման և Նոտարական վավերացման ծախսերը հոգում է Բանկը»,- հայտնում են Բանկից:

Ակցիայի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման  վարկեր են տրամադրվում մինչև 180 ամիս, իսկ  անշարժ գույքի գրավադրմամբ  վարկեր և չվերականգնվող սահմանաչափով  վարկային քարտեր՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Ակցիան գործում է մինչև 2018թ հունիսի 30-ը:

Ակցիայի մանրամասները՝ հղումով:

Placeholder
Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները