ՊԵԿ նոր նախագահ կնշանակվի
Քաղաքական
11:12 17/05/2018
Հայաստան

ՊԵԿ նոր նախագահ կնշանակվի

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց օրակարգում ընդգրկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաժարականի և նոր նախագահի նշանակման հարցը։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացվելիք որոշման նախագծում ասված է.

«1. Վարդան Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
2. Դավիթ Անանյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»:

Placeholder
ՊԵԿ նոր նախագահ կնշանակվի