Գյումրիում կրակոցներից երկու զոհ կա
Իրավունք
19:45 17/05/2018
Հայաստան

Գյումրիում կրակոցներից երկու զոհ կա

Այսօր՝  ժամը 17:15-ին հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու քաղաքացի: Հիվանդանոցում հաստատվել է նրանց մահը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Գյումրի» ԲԿ-ից: 

Հիվանդանոցից ասացին, որ նրան ինքնությունը պարզվել է. մահացածները  Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն են:

ՀՀ ոստիկանությունից էլ Panorama.am-ին հայտնեցին, ոստիկանությունը  միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է այսօր՝ ժամը 17:45-ին:  «Ահազանգը ստացել ենք «Գյումրի» ԲԿ-ից, օպերատիվ խումբը քննիչների գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Placeholder
Գյումրիում կրակոցներից երկու զոհ կա