«Ժամանակ». Ռուբեն Ռուբինյանը փոխարտգործնախարար
Օրվա մամուլ
09:52 18/05/2018
Հայաստան

«Ժամանակ». Ռուբեն Ռուբինյանը փոխարտգործնախարար

«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Ռուբինյանը 2006-2010թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2010-2011թթ.-ին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ 2011-2012թթ.-ին սովորել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ Հիշեցնենք, որ նա «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից՝ Կարապետ Ռուբինյանի որդին է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժամանակ». Ռուբեն Ռուբինյանը փոխարտգործնախարար