ԱՆ. Հիվանդներից վերցված բոլոր նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ
Առողջություն
17:20 18/05/2018
Հայաստան

ԱՆ. Հիվանդներից վերցված բոլոր նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ,  որոնց    վիճակը թեթև և միջին ծանրության է:

«Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է»,-նշում են նախարարությունից:

Placeholder
ԱՆ. Հիվանդներից վերցված բոլոր նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ