15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
16:53 18/05/2018
Հայաստան

15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան

Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Շիրակ» ակումբի և Արարատ Հարությունյանի բողոքը ՀՖՖ կարգապահական կոմիտեի N17-18-28 արձանագրության և այնտեղ տեղ գտած որոշման դեմ:

Նիստից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հայտնեց. «Այսօրվանից ՈւԵՖԱ-ն արդեն վարույթ է իրականացնում «Շիրակ» ակումբի դեմ և 15-օրվա ընթացքում մանրամասներ կհրապարակեն։ 15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի մասին. «Կան ձայնագրություն, հաղորդագրություններ միմյանց մեջ: Հազար դոլար խաղից առաջ պետք է տար, մնացածը՝ խաղից հետո»։

Այսօր ՀՖՖ-ի անդամները լրագրողներին ներկայացրեցին «Շիրակի» գործով փաստերը, խոսակցությունների «սքրին շոթերը» և անգլալեզու ձայնագրությունները:

Placeholder
15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան