Կրթության նախարարն անսպասելի կերպով մասնակցել է ծնողական ժողովի
Կրթություն, գիտություն
19:24 18/05/2018
Հայաստան

Կրթության նախարարն անսպասելի կերպով մասնակցել է ծնողական ժողովի

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անսպասելի կերպով մուտք է գործել թիվ 189 դպրոցի դասարաններից մեկը, որտեղ ծնողական ժողով էր ընթանում:

Նախարարի՝ ֆեյսբուքյան էջի հրապարակումից կարելի է ենթադրել, որ ժողովին դրամահավաքի հարց է քննարկվել:

«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր»,-գրել է նախարարն ու խոստացել, որ շուտով տեսանյութ կլինի:

 

 

Placeholder