Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին
Մշակույթ
12:20 21/05/2018
Աշխարհ

Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին

Բրիտանացի փոփ երգիչ Էդ Շիրանը դարձել է Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր՝ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝  հղում անելով  Billboard-ին:

Նշվում է, որ Շիրանը «Լավագույն տղամարդ երգիչ» անվանակարգում ևս հաղթող է ճանաչվել: Բացի այդ, միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա  ստացել է` ամենավաճառվող երգիչ  մրցանակը, իսկ նրա «Shape of You» երգը հաղթել է  «Լավագույն ռադիոհիթ» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունում լավագույն արտիստ են ճանաչվել ռեփեր Դրեյքը, ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամար, Բրունո Մարսը և Թեյլոր Սվիֆթ:

Placeholder
Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին