Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
17:41 21/05/2018
Հայաստան

Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար. ԿԳ նախարար

«Խոսքը չի վերաբերում ավարտական երեկոների համար հավաքված գումարներին, այլ այն  հսկայական գումարների, որոնք հավաքվում են և նվերների տեսքով հայտնվում որոշ տնօրենների, ուսուցիչների սեղաններին»,- այսօր Ազատության եթերում «ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արային Հարությունյանն՝  անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության դեմ պայքարին։

Նախարարի խոսքով՝ սա կոնկրետ կաշառք է և իր համար անընդունելի է։

«Սրա դեմ հենց առաջին օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ: Շատ ուրախ եմ, որ սա արդյունք է տալիս, ունեմ ավելի քան հարյուր հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները և ուսուցիչները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են»-ասաց նա և նշեց, որ այդ դրամահավաքության դեմ դաժան պայքար են անելու»,- նշեց նա։

Արայիկ Հարությունյանը հավելեց` որոշ տնօրեններ, որ ակնկալիք են ունեցել այս դրամահավաքների առումով, հիմա փորձում են պատասխանատվությունը իրենց վրայից գցել նախարարի վրա, և արհեստականորեն խոչընդոտում են միջոցառումների անցկացումը, ավարտական երեկոների անցկացումը:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է` ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո:  Ծնողներին և աշակերտներին ուզում եմ ասել, որ որևէ խոչընդոտ չկա այդ օրվա ձեր ժամանցի համար, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ձեր ծնողների գրպանի։ Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար»,- հավելեց ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ճոխության մոլուցքից պետք է ազատվել։

Placeholder