Պաշտոնական վիճակագրությամբ՝  Հայաստանում այս տարի բջջային հեռախոսներ չեն արտադրվել
Տնտեսություն
09:30 21/05/2018
Հայաստան

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այս տարի բջջային հեռախոսներ չեն արտադրվել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018  թվականի առաջին եռամսյակում արտադրվել է  224 պլանշետ, ինչը 2017թ-ի նույն  ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4 անգամ: Նշենք, որ 2017թ-ին հունվար-մարտին արտադրվել է  55 պլանշետ:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին եռամսյակում հայկական հեռախոսներ չեն արտադրվել, իսկ 2017թ-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 230  բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է 2016թ-ի  հունիսից:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝  այս տարվա հունվար-մարտին  էլ 12.8%-ով կրճատվել է համակարգիչների արտադրությունը: Եթե  2017-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել էր 109 համակարգիչ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը՝ 95 համակարգիչ։

Placeholder
Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այս տարի բջջային հեռախոսներ չեն արտադրվել