Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ
Սպորտ
15:37 21/05/2018
Հայաստան

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ

Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն:

Սպորտի և երիտասարդության նախարարության հաղորդմամբ, ռաֆտինգի մասնակիցները արագահոս Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչև Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարությունում մշակված սպորտային զբոսաշրջության հայեցակարգի դրույթների իրականացման գործում կարևորելով մեր երկրի բնական հնարավորությունները (լեռներ, գետեր, կանաչ գոտիներ), նշել է, որ պետք է դրանք օգտագործել էքստրեմալ մարզաձևերը զարգացնելու համար:

Մինչ այդ` 2017 թվականի աշնանը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ և օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն, և արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:

 

Placeholder
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ