Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրատես». Արմեն Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր անունը չկապվի Փաշինյանի կառավարության հետ
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչն ինքնին նշանակում է.
ա) նախագահ Արմեն Սարգսյանը կանխատեսում է այդ կառավարության համար լուրջ ֆիասկո,
բ) կադրային այդ նշանակումներում ինքը որևէ դերակատարություն չունի։
Մեր այս դիտարկմանն ի պատասխան վերջինիս մերձավոր շրջապատից մեկն ասաց. «Արմեն Սարգսյանը պարզապես նախընտրում է արբիտրի դերը»։ Այնուհանդերձ, հիշենք, որ մամուլն օրերս գրել էր, թե Փաշինյանի կառավարության ամենահաջողված կադրերից մեկի՝ ԱԳ նախարարի նշանակման առաջարկությունը հենց Արմեն Սարգսյանինն է։ Ասում են` նրանն է նաև ՍԴ նոր անդամի թեկնածու, որոշ տեղեկություններով` ապագայում էլ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջարկը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում