Ունաի Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ
Սպորտ
13:09 23/05/2018
Աշխարհ

Ունաի Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին Լոնդոնի «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ նա երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ և կստանա տարեկան 5 մլն եվրո:

«Բարի գալուստ, Ուայի»,- գրել են լոնդոնցիները։

Իսպանացի մասնագետն էլ ասել է. «Շատ ուրախ եմ, որ մարզելու եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը: «Արսենալը» միշտ հիշվել է իր լավ ու յուրահատուկ խաղով, տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով, ֆանտաստիկ ստադիոնով: Ես շատ ուրախ եմ, որ դառնում եմ այս մեծագույն ակումբի պատմության մի մասը»։

Նշենք, որ մինչ այս նա մարզում էր ֆրանսիական ՊՍԺ-ն:

Placeholder
Ունաի Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ