ԿԳ նախարարը շրջանավարտներին հորդորել է խուսափել միջադեպերից
Կրթություն, գիտություն
10:21 24/05/2018
Հայաստան

ԿԳ նախարարը շրջանավարտներին հորդորել է խուսափել միջադեպերից

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կայանալիք «Վերջին զանգի» արարողությանը ներկա չի լինի, քանի որ մասնակցում է Փարիզում կրթության նախարարների գագաթնաժողովին։

Արայիկ Հարությունյանը շրջանավարտներին ուրախ օր է մաղթել և հորդորել է. «Ալկոհոլ քիչ կօգտագործեք, մեքենաները լավ կվարեք, պետք է չէ այդ օրը ինչ-ինչ միջադեպերով մթագնել։
«Ձեր կյանքի շատ կարևոր փուլում եք ավարտում դպրոցը, երբ ՀՀ-ում մեծ փոփոխություններ են լինում։ Ձեր պատասխանատվությունը ևս մեծ է, քանի որ դուք ապագայի մեր պաշտոնյաներն եք, նախարարներն եք, տարբեր մասնագետներն եք»։

Արայիկ Հարությունյանը հորդորել է լավ պատրաստվել նաև քննություններին:

Placeholder