Բիթքոինը 8 հազար դոլարից նվազել է
Տնտեսություն
20:30 23/05/2018
Աշխարհ

Բիթքոինը 8 հազար դոլարից նվազել է

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքը 8 հազար դոլարից նվազել է: Այս մասին գրում է  ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքը նվազել է 4,43%-ով՝ կազմելով 7,964  հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 4,54%-ով՝ հասնելով  7,918  հազար դոլարի, իսկ OKEx-ում՝ 4,47 տոկոսով՝ կազմելով  7,92  հազար դոլար:

Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես  նվազել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 6,97%-ով և կազմել 644,19  դոլար, Ripple-ի փոխարժեքը՝  4,92%-ով և կազմել 0,64 դոլար, Bitcoin Cash-ն էլ՝ 8,47%-ով ՝ հասնելով 1099,77 դոլարի:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 354,32 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը:

Placeholder
Բիթքոինը 8 հազար դոլարից նվազել է