Վերջին զանգի օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն գրանցվել. Ոստիկանություն
Իրավունք
11:37 26/05/2018
Հայաստան

Վերջին զանգի օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն գրանցվել. Ոստիկանություն

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք:

Ֆեյսբուքի իր էջում  ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը գրել է, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել:

«Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

 

Placeholder
Վերջին զանգի օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն գրանցվել. Ոստիկանություն