Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Կրթություն, գիտություն
14:41 29/05/2018
Հայաստան

Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը

«Ռեկտորի հրաժարականը կարող է լինել միայն երկու դեպքում, երբ նա դիմում է տալիս, և երբ հոգաբարձուների խորհուրդը, որը նրան ընտրել է, քվեարկում է, որպեսզի ռեկտորը թողնի պաշտոնը»,-ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝  երկու դեպքն էլ իրավական հողի վրա են. «Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով։  Հոգաբարձուների խորհուրդն ընտրվել է կառավարության որոշմամբ, հասցեատերը կառավարությունն է»։

Ուսանողներից մեկն արձագանքեց, որ հոգաբարձուների անդամների շուրջ 25 տոկոսն իրավունք չունեն ուղղակի խորհրդի անդամ լինելու։

«Այդ հարցը պետք է բարձրացնեք կառավարության առաջ, այդ ցուցակը հաստատում է կառավարությունը։ Ես այդ հոգաբարձուների խորհրդի ցուցակի հաստատման հետ որևէ առնչություն չունեմ»,- ասաց ռեկտորը։

Placeholder
Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը