Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ. Մանե Թանդիլյան
Քաղաքական
11:34 29/05/2018
Հայաստան

Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ. Մանե Թանդիլյան

Լրագրողներն այսօր Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցին՝ ինչու ինքն առաջարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգել մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը:
Վերջինս նշեց, որ պատճառը օրենքը լրամշակելու ու քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար վերցված ժամանակն է:

«Առաջարկում եմ հետաձգել և վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-ասաց նախարարը:

Նաև նշեց, որ ստացել է բավականին առաջարկներ, որոնք  խելամիտ ու ողջախոհ են, ու կարելի է դիտարկել. «Հասարակական կարծիքը լավ գիտեմ, ժամանակն անհրաժեշտ է հասկանալու՝ ինչպես անել, որ համակարգն ավելի ընդունելի լինի: Առաջակություններն իսկապես քննարկման արժանի են»:

Հարցին՝ խնդիրներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, նա պատասխանեց. «Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ: Անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետների՝ լավագույն լուծումը գտնելու համար»:

Անդրադառնալով աղքատության կրճատման հարցին՝ նախարարը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պետք չի դիտարկել միայն որպես աղքատության դեմ պայքարող նախարարություն, իսկ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը:

Placeholder
Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ. Մանե Թանդիլյան