Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Կրթություն, գիտություն
12:53 29/05/2018
Հայաստան

Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը

Երևանի պետական համալսարանի ուսանողները, որոնք հիմնել են «Ռեստարտ»  նախաձեռնությունը,  այսօր առավոտից դասադուլ են հայտարարել, երթ են իրականացնում՝ պահանջելով բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Նրանք նշում են, որ համալսարանում ֆինանսական չարաշահումներ են տեղի ունեցել, կոռուպցիոն երևույթներ կան, բուհը կուսակցականացված է:

Մի ուսանող էլ, ԵՊՀ մագիստրոս հակընդդեմ ակցիա է կազմակերպել. «Կարելի է կազմակերպել կառուցողական երկխոսություն, որտեղ կքննարկվեն բարձրաձայնված խնդիրները: Մեկը ՀՀԿ-ից է, մեկը՝ ՔՊ-ից, ես էլ կուսակցական չեմ, սովորական քաղաքացի եմ, ուզում եմ ՝ հարցերը նորմալ կարգավորվեն, եթե եղել են չարաշահումներ, դրանով թող զբաղվեն իրավապահները»:

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ռեկտոր Արամ Սիմոնյանը և ստորաբաժանումների  ղեկավարները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Placeholder