«Լույս»-ը որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ
Կրթություն, գիտություն
18:32 29/05/2018

«Լույս»-ը որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ. իրականացված ծրագրերի արդյունքները և կարևոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։

Տարածած հաղորդագրության համաձայն, խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաև 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար։

«Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին։

Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար և հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձևավորման և այլ գալիք նախաձեռնություններում։

Խորհրդի անդամները միակարծիք են, որ նոր գիտակրթական ու մշակութային ծրագրերին զուգահեռ «Լույս» հիմնադրամը հետագայում ևս հավատարիմ է մնալու իր առաքելությանը` աշխարհի լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանն աջակցելու հարցում` իր հիմնական նվիրատուների և դոնորների հետ շարունակական փոխգործակցությամբ և հանուն Հայաստանի Հանրապետության»,-հայտնում են հիմնադրամից:

Placeholder