Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ» թերթը գրել է. «Ըստ տարածված լուրերի, ԱԱԾ ստուգումների արդյունքում ոչ միայն «Երևան սիթի», այլև «Նոր Զովք», «ՍԱՍ» խոշոր ցանցային առևտրի կետերում հայտնաբերված խախտումներից մեկը վերաբերում է «կողմնակի» ՀԴՄ-ներով աշխատելու պրակտիկային: Այսինքն՝ առևտուրը կատարվում է ոչ միայն հիմնական կազմակերպության, այլ նաև առանձին Ա/Ձ-ների միջոցով: Այսպիսով, հնարավոր է դառնում շրջանառությունը «մասնատել» և մինչև 50 միլիոն շրջանառության դեպքում հարկվել ոչ թե 20, այլ ընդամենը 5 տոկոսով»:
«Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, պետբյուջե ահռելի չափով պակաս գումար վճարելու նման «գյուտարարության» հեղինակը ոչ թե այդ կազմակերպություններն են, այլ բյուջեի մուտքերի պատասխանատու կառույցի՝ ՊԵԿ-ի արդեն նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում