Գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին. գյուղնախարար
Քաղաքական
14:44 31/05/2018
Հայաստան

Գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին. գյուղնախարար

Այս տարի գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է, և անցած տարվա համեմատ՝ Հայաստանից ավելի մեծ քանակությամբ գյուղմթերք է արտահանվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց Գյուղատնտեսության  նախարար Արթուր Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է անմշակ հողերի մշակման ծրագրերին, պաշտոնյան նշեց, որ նախևառաջ պետք է հասկանալ՝ հողերն ինչու են մնացել անմշակ:

«Ունենք մոտ 40 տոկոս անմշակ հողատարածքներ»,- փաստեց նախարարը:

Անդրադառնալով գյուղվարկերի թեմային՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ իր, ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջև, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ առնչվող հարցեր:

«Դիտարկվում են մի քանի հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում և «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկունակության վրա դա բացասական ազդեցություն չլինի», - ասաց նախարարը։

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, վարչապետի հանձնարարականն ընդամենը վերաբերել է տույժ-տուգանքներին։

Նա, սակայն, չկարողացավ կոկրետացնել՝ որքան գումարի մասին է խոսքը՝ նշել,ով, որ դա ավելի շուտ ԿԲ-ի գործառույթն է։

Placeholder
Գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին. գյուղնախարար