Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից
Սպորտ
15:38 31/05/2018
Հայաստան

Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը լքում է իր պաշտոնը։ Sports.ru-ի փոխանցմամբ Զինեդին Զիդանը այս մասին հայտարարել է Մադրիդում կազմակերպած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։ 45-ամյա մասնագետն արքայական ակումբ էր տեղափոխել է 2015/16 մրցաշրջանի ընթացքում և թիմին հասցրել է Չեմպիոնների լիգայում երեք հաջորդական հաղթանակի։

Նրա ղեկավարության ներքո «Ռեալը» հաղթել է Իսպանիայի, երկրի Սուպեր գավաթի,  ՈւԵՖԱ-ի երկու սուպեր գավաթի և աշխարհի ակումբային առաջնություններում։

Ընդհանուր առմամբ «Ռեալը» Զիդանի ղեկավարության ժամանակահատվածում նվաճել է 9 գավաթներ, նույնքան, ինչպես ակումբի նախորդ 6 մարզիչներն ութ տարվա ընթացքում։

«Որոշել եմ չշարունակել աշխատանքը «Ռեալ»-ի հետ։ Սա անսպասելի պահ էր, բայց թիմին հաղթանակաները շարունակելու համար փոփոխություններ են պետք, նոր մոտեցումներ և աշխատանքային մեթոդներ։ Հենց այս պատճառով էլ ես այսպիսի որոշում եմ ընդունել։ Ես մեծ սիրով եմ վերաբերում այս ակումբին և նրա նախագահին»,- հայտարարել է Զինեդին Զիդանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզիչը հայտարարել էր, որ պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։

Placeholder
Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից