Նախկին նախարարներից Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի
Քաղաքական
17:50 31/05/2018
Հայաստան

Նախկին նախարարներից Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի: Նա կզբաղեցնի «Վալեքս գրուպ» ընկերության փոխնախագահի պաշտոնը: Ընկերության նախագահը Վալերի Մեջլումյանն է:

Panorama.am-ի հետ զրույցում Արամյանի նշանակման լուրը հաստատեց նաև նախկին նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:

Նշենք, որ «Վալեքս գրուպ» ընկերությունը Հայաստանի տարածքում մի քանի հանքեր է շահագործում:

Վարդան Արամյանը ֆինանսների նախարար էր նշանակվել  2016թ․ սեպտեմբերին, մինչ այդ  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր։

Placeholder
Նախկին նախարարներից Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի